Սիրտս նման է էն փլած տներ,
Կոտրեր գերաններ, խախտեր է սներ,
Բուն պիտի դնեն մեջ վայրի հավքեր։
Երթամ՝ ձի թալեմ էն ելման գետեր,
Ըլնիմ ձկներու ձագերացն կեր։
Ա՜յ, տո լա՛ճ տնավեր։
Սեվ ծով մ՚եմ տեսե, սիպտակն էր բոլոր,
Ալին կդարներ, չէր խառնի հիրոր։
էն ո՞րն է տեսե մեկ ծովն երկթավոր,
Անտունի սիրտն է պղտոր ու մոլոր։
Ա՜խ, իսկի մի՛ լնիք սրտիկ սևավոր։
Ա՜յ, տո լա՛ճ տնավեր։