Բարձր սարե՜ր, ա՛յ սարե՜ր,
Ձեն եմ տալիս, վա՜յ սարեր,
Դուք էլ ինձ հետ ձեն տըվեք,
Իմ դարդերին թա՛յ սարեր:
Որս եմ՝ բութես ձեզ արած,
Ձեր ձորերին, ձեզ արած,
Կուզեմ կորչեմ անգյուման
Էս աշխարհից բեզարած:
Կորչեմ բեզար, դադարգյուն,
Քար-սարեսար, դադարգյուն,
Մեռնեմ, պրծնեմ էս օրից,
Բալքի առնեմ դադար քուն:
Ա՜խ, կըմեռնեմ ամա նա
Վա՛յ թե հանկարծ իմանա,
Ես ազատվեմ էս ցավից,
Աչքը լալով նա մնա։