Պարզի՛ր, աղբյո՛ւր, բեկի տղին ջուր տանեմ,
Պարզի՛ր, պարզի՛ր, բեկի տղին ջուր տանեմ։
Աղբյո՛ւր, գիտե՞ս բեկը մեզի ինչ կանե.
Կկողոպտե, կհալածե, կսպանե։
Աչքս բացի, սուգ ու շիվան ես տեսա,
Նամարդ բեկին, օ՜հ, զոհ գնաց իմ փեսա։
Կար ժամանակ, որ մենք էլ ազատ էինք,
Մեր սեփական տունն ու տեղը ունեինք։
Գահ ու փառքից, ազատ կյանքից զրկվեցինք,
Արյունարբու թշնամու ձեռք մատնվեցինք։
Աղբյո՛ւր, հիմա սևն է պատեր մեր աշխարհ,
Զուլո՜ւմ, զուլո՜ւմ, ջա՜րդ ու սարսա՜փ ու խավա՜ր։
Դե՛հ, շո՛ւտ պարզիր, բեկի տղին ջուր տանեմ,
Պարզի՛ր, պարզի՛ր, խան Մուրադին ջուր տանեմ։