փակել փակել

Յար, յար, դալար յար

Խոսք:
Երաժշտություն:
Արևաշող գարնան մի օր քեզ տեսա,
Ու սրտիս մեջ ասեցի, որ հենց էսա։
Շորորալով նազեցիր ու հեռացար,
Բայց գիտեմ, որ դու ել ինձ չմոռացար։

	Յար, յար, դալար յար,
	Իմ բոյին ու ինձ հարմար,
	Մար, մար, մարալ յար,
	Փայլուն արև ես անմար։

Ամենուրեք որոնում եմ, հարցնում,
Գովում եմ ու շարմախ տեսքով պարծենում։
Իմ մարալին մինչեւ հիմա չեմ գտել,
Սիրող սրտիս անհուն կարոտն է պատել։

	Յար, յար, դալար յար,
	Իմ բոյին ու ինձ հարմար,
	Մար, մար, մարալ յար,
	Փայլուն արև ես անմար։

Օրեր անցան, հերթով դարձան ամիսներ,
Իմ հոգու մԵջ միայն կարոտ է ու սեր։
Հրաշքի պես, հիմա նորից տեսա քեզ,
Էլ չեմ թողնի որ հեռանաս ու փախչես։

	Յար, յար, դալար յար,
	Իմ բոյին ու ինձ հարմար,
	Մար, մար, մարալ յար,
	Փայլուն արև ես անմար։