փակել փակել

Այիբբենըն կարդացիլ իմ դասէդաս

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Այիբբենըն կարդացիլ իմ դասէդաս,
Հասայ Ռա, Է, հասայ Ջէ, հասասէ․
Անգըրծակի մէ ձէն էկաւ դասէդաս,
Անգաճ կալայ, չիմացայ ի՞նչ հասասէ։

Հազար տարին մարդու աչքին թաքավուր․
Քա՜նի տընանգ, քա՜նի հարուստ, թաքաւուր․
Չի հարցընի աղքատ, հարուստ՝ թաքաւուր․
Մահըն վուր կայ, առանց կաշառք հասասէ։

Դառնացաւ, թըթվեցաւ կինքըս, ծովացաւ․
Ա՜խ քաշիլէն սիրտըս նընգաւ ծովացաւ,
Կաթիլով, կաթիլով դարդըս ծովացաւ․
Մէ մարդ չըկայ, վուր ինձ խըրատ հասասէ։

---------------------------------------------

Հազար տարին մարդու աչքին քարասուն․
Ո՞վ է մնացի աշխարհումըս քարասուն․
Սայաթ-Նովա, տարին էլաւ քարասուն՝
Դուն մահի հիդ, մահըն քիզ հիդ հասասէ։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)