Կայնել եմ, գալ չեմ կարող,
Լցվել եմ, լալ չեմ կարող,
Քանի որ գնացել ես,
յար ջան,
Անունդ տալ չեմ կարող։
Աչքերս ճամփիդ մնաց,
Խելքս ինձանից գնաց.
Քո սիրուն, իմ գլխի տեր
յար ջան,
Յոթն օր մնացի քնած։
Լալվարա ջուրը սառն ա,
Օտարությունը դառն ա.
Տունդ դարձիր, իմ ախպեր
յար ջան,
Բոլորքս պստիկ գառն ա։