Ես իմ սիրտը քեզ եմ տալիս,
Ինչպես գարնան մի թռչուն,
Քեղ համար է երգը նրա
Սարում, ձորում միշտ հնչում։
Ես իմ սիրտը քեզ եմ տալիս,
Եթե նրան դու սիրես։
Ես իմ սիրտը քեզ եմ տալիս,
Բայց չդնես դու վանդակ,
Ուր էլ գնա, թեզ կմնա
Հավատարիմ երկնի տակ
Ես իմ սիրտը քեզ եմ տալիս,
Նրա սերն ես առաջին։
Լուսացնում է մութ գիշերը
Պատուհանիդ առաջին,
Նրան սիրիր, ջերմ գուրգուրիր,
Տես, թևերը չփշրես։
Ես իմ սիրտը քեզ եմ տալիս․․․