փակել փակել

Մուրատի երգը

Խոսք:
Երաժշտություն:
Հայաստանէն եկած զինուոր․
Պատմէ ինծի հայրենիքից
Անդրանիկի զինուորները,
Վրէժ են լուծում քիւրտերից։

Ուրախ եղիր դու հայ տղայ,
Ունիս պաշտպան քաջ Անդրանիկ,
Մուրատի պէս հոտոտ ծաղիկ,
Էլ ի՞նչ է ուզում հայրենիք։

Վիթխարի պէս կտրիճ Սեպուհ
Պողպատի պէս բազուկները,
Կայծակի պէս կտրիճները,
Էլ ի՞նչ է ուզում հայերը։

Գէորգ Չավուշ եւ Հրայրը,
Սարսափ ձգեց Քիւրտիստանը
Կոտորեցաւ ողջ բանակը,
Ազատուած չէ Հայաստանը։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)