փակել փակել

Գարուն Երևան

Խոսք: Աշոտ Գրաշի (Աշոտ Բաղդասարի Գրիգորյան)
Երաժշտություն: Արամ Խաչատրյան
Գարո՛ւն  Երևան,  սիրո՛ւն  Երևան,
վարդեր  ես  ճամփիս  փռում,   Երևա՛ն,
Ուր էլ գնամ,  ուր  էլ մնամ,
Քեզ  եմ հավիտյան  սիրում,  Երևա՛ն։
	Իմ ժողովրդի   վառ  աչքերի  լույսն  ես,   Երևա՛ն,
	Իմ Հայաստանի զարդն ես, Երևա՛ն։

Զուգվել, զարդարվել, սիրուն, աննման,
Դու նորահարս  ես  դարձել,  Երևան,
Սովետական  գարնան  գրկում
Ծաղկի՛ր,  ծիծաղի՛ր,  երգի՛ր,  Երևա՛ն։
	Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն  ես,  Երևա՛ն,
	Իմ Հայաստանի  զարդն  ես,  Երևա՛ն։

Երգը շրթունքիս  կռիվ գնացի,
Քո  կյանքի  համար  անվախ  կռվեցի,
Կրակ  կռվում,  կրակ  հեռվում,
Պատկերիդ պայծառ  կարոտ  մնացի։
	Իմ ժողովրդի  վառ  աչքերի  լույսն  ես,  Երևա՛ն,
	Իմ Հայաստանի զարդն  ես, Երևա՛ն։