Դե, եկեք, դուք պար բռնեցեք, մեզ ուրախացրեք,
Ձեր գեղեցիկ շարժ ու ձեով մեր սիրտը բացեք,
Չէ՞ որ այսօրվա մեր խրախճանքը այս գեղանի ծովափին
Միշտ թովում, գերում է մեր սիրտը, զմայլում հոգին։
Դե, շտապեցեք, պար բռնեք, ձեր շնորհքը ցույց տվեք,
Հեզ նազանքով, շոյանքով մեր ծարավը հագեցրեք,

Հեզ նազանքով, շոյանքով մեր ծարավը հագեցրեք։
Մեզ գրավում են սաթ մազերը, մեջքը նազելի,
Սև աչքերը, կեռ հոնքերը, բոյը չինարի.
Բայց առանց երգ, պար, ուրախություն կյանքը զուրկ է իմաստից,
Դե, որ այդպես է, եկեք դարձնենք մեր կյանքը լի։
Դե, շտապեցեք, պար բռնեք, ձեր շնորհքը ցույց տվեք,
Հեզ նազանքով, շոյանքով մեր ծարավը հագեցրեք,
Հեզ նազանքով, շոյանքով մեր ծարավը հագեցրեք,
Հեզ նազանքով, շոյանքով մեր ծարավը հագեցրեք։
Սերն է ողջ կյանքի իմաստը, գանձը բերկրալի,
Ձեր անուշ երգերն ու պարը սեր են հուսալի,
Վա՛յ նրան, ով իր կյանքի օրերը անց է կացնում առանց սեր,
Մեր կյանքի շող արև-խնդումից նա մաս չունի։