Հայաստանի վերքի երգիչ,
Լուսապայծառ Աբովյան,
Խոսում ես մեր սրտի խորքից,
Մեզ հետ ես դու հավիտյան։
Քո սև դարում դու ազգերի
Եղբայրություն տենչացիր,
Ազատության վառ երգերի
Ոսկի սերմեր ցանեցիր։
Դու փրկարար ռուս մեծ ազգին
Փառքի երգեր ձոնեցիր,
Նրա խիզախ, հզոր հոգին
Քո մեծ սրտով սիրեցիր։
Երանի՜ թե մի օր հանկարծ
Քանաքեռից իջնեիր
Եվ քո սիրած Նորքում կանգնած՝
Երևանին նայեիր։
Արևազարդ, զվարթ Նորքից
Գայիր մեր մեծ խնջույքին,
Եվ քեզ տանջող քո հին վերքից
Հավետ բուժվեր քո հոգին։
Ժողովրդի զավակն ես դու՝
Կորած անհայտ, անդամբան,
Բայց միշտ կապրես դու մեր սրտում,
Մեր մեծ, անմահ Աբովյան։