Կանաչել են արտերը,
Երի, երի յանդըմ, օ՜յ, օ՚յ,
Թաժացել են դարդերը,
Յանդըմ, շեկո ջան։
Կուժն առա, ելա սարը,
Չտեսա ֆիդան յարը։
Ես ի՞նչ էրի էն յարին,
Ընձի թողեց չոր քարին։
Ո՞ւր գնացիր, ո՞ւր եկար,
Դու իմ սրտին դուր եկար։
Ես էն առվի ջուրն եմ,
Յոթն ախպորանց քուրն եմ։
Ծառի տակը կոշտ ու քար,
Սիրածս թող ինձ մոտ գար։