Վախտ անցկացավ սիրեկանս չը եկավ,
Ոնց թե ես մնացի տխուր հալով, լալով,
Վա՜յ իմ գլխին, էս ի՞նչ յաման դարդ էլավ,
Վայ թե խառնվել ա հարամ-հալալով։
Ողորմի տվեցե՛ք մեռնողին սաղով,
Վիթիլ միք, թասերը ղրկեցեք սաղով,
Վառեցեք մին կրակ սա չախմախ սաաղով,
Վրեն գցեք ջանըս անի հալհալով։
Վարդի նման հոտըդ քաղցր է, համով,
Ոտիդ տակին մատաղ եմ ես իմ համով,
Վայելչությունս քաշի, հագնվի համով,
Ոսկի, արծաթ, յաղութ, զմրութ հալալով։
Վազի էս դարվիշես, խրխինով, աբով,
Վարար ջրի մեջը կը մտնի սա զով,
Վերջը Միսկին-Բուրջի, Քյարամի աբով,
Վեր կա՛ց, ման եկ Ասլու ետնեն հալալով։