Սիրո երգ
Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Ես սիրել եմ մի զույգ աչեր՝
Նման փայլուն աստղերի.
Նրանք խորն են որպես եթեր,
Նման հուզվող ջրերի։
Ես գերվեցա նոցա փայլից,
Արար աշխարհ մոռացա,
Չքնաղ կույսի ջերմ կարոտից
Աշուղ դարձա՝ երգեցի։
Կանաչ-կարմիր փունջ կապեցի,
Որ իմ սիրած յարին տամ.
Նա անգութ էր, ծեռքես չառավ,
Թողեց, որ սև բախտս լամ։
Ա՛խ, այդ կույսը անտարբեր էր,
Սերս նրան չէր գրավում,
Իմ վառ սերը լոկ ցնորք էր,
Նա տեղ չուներ աշխարհում։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)