փակել փակել

Անկիրթ աշակերտը

Խոսք: Սուխանի / Գուսան (Աբել Չոլախյան)
Երաժշտություն: Սուխանի / Գուսան (Աբել Չոլախյան)
Խելքից սակավ, ծույլ աշակերտը,
Չի սովորի, բան չգիտե,
Քիթը բարձրացրած երկինք,
Հմուտ վարպետ, սան չգիտե։

Թե որ ճամփին մի բան նետես,
Գժվելո է հետզհետե,
Կարծում է, թե բուն վարպետ է,
Երգի չափ ու հանգ չգիտե։

Քար է նետում հսկա սարին,
Չի տարբերում չարն ու բարին,
Հույս է դրել ինքն իր խելքին,
Վերջ ու դատաստան չգիտե։

Ես վարպետն եմ, ասի հե˜յ վախ,
Չի տարբերում ընկույզ, ղավաղ,
Կարմիր գույն է հագնում հաճախ,
Չքնաղ, բուրաստան չգիտե։
Աղբյուրներ: Ջավախքի երգարան (http://javakhkmusic.com/ )