փակել փակել

Մարալ ջան հեզ արի

Խոսք: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Երաժշտություն: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Ամեն երեկո, ամեն առավոտ
Ճամփիդ կսպասեմ, յա՛ր, պապակ ու կարոտ,
Աննման, փերի, ինչո՞ւ զրկեցիր,
Թողիր ինձ այսպես ջիգյարս յարոտ։

	Մարալ ջա՛ն հեզ արի,
	Քիչ֊քիչմ թեզ, արի,
	Ընձեն լավ յար չունիս,
	Հեչ-հեչ մի՛ բեզարի։

Մոլոր ու շվար qեz եմ որոնում,
Սիրտս է անվերջ, յա՛ր, լույս մարմնիդ տենչում,
Բացի քեզանեց, ոչ ոք չի կարող
Մտնել էս պապակ ջիգյարիս խորքում։

	Մարալ ջա՛ն հեզ արի,
	Քիչ֊քիչմ թեզ, արի,
	Ընձեն լավ յար չունիս,
	Հեչ-հեչ մի՛ բեզարի։

Ինչո՞ւց էր այդպես ապառաժ դարձար,
Շերամիս ընկած, յա՛ր, թողիր հեռացար,
Գոնե երազով էլ ինձ չես գալիս,
Խիղճդ մեռուցիր, իսպառ մոռացար։

	Մարալ ջա՛ն հեզ արի,
	Քիչ֊քիչմ թեզ, արի,
	Ընձեն լավ յար չունիս,
	Հեչ-հեչ մի՛ բեզարի։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)