փակել փակել

Գութանի երգ

Խոսք: Հովհաննես Թումանյան
Երաժշտություն:
Արի՛ գութան, վարի գութա՛ն,
Oրն է կէլ է ճաշ դառել,
Առը շուռ տուր խոբիդ ղուրբան,
Օրհնեալ է Աստուած, հօրօ վեր։

	Քաշի՛ր, եզը, ուսիդ մատաղ,
	Քաշի՛ր․ քաշենք, վար անենք,	
	Ճիպտին արա, քիշիր հոտաղ,
	Մեր սեւ օրին ճար անենք։

Պարտքանտէրը գանգատ գնաց,
Քէօխւէն կըգայ կը ծեծի․
Տէրտէրն օրհնեց անվարձ մնաց,
Կը բարկանայ, կ'անիծի․

	Էն օրն էկան, թովջի արիր,
	Հարկ են ուզում տէրութեան,
	Ի՞նչ տամ կօռին ու բեգառին,
	Վարի՛, վարի՛, իմ գութան։

Ձեռըս պակաս, ույժս հատած,
Հազար ումի ցաւի տէր,
Ինձ են նայում, մերկ ու սոված,
Մի տուն լիքը մանուկներ։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)