Առավոտից փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով,
Արտի միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր։
Կլորիկ, գլորիկ ա՛յ լորիկ,
Օլոր-մոլոր, շորորիկ։
Լորիկ, լորիկ այս տարի
Արտս արել եմ գարի,
Ուր որ գնաս, շուտ արի,
Արտիս միջին ծվարի։
Կլորիկ, գլորիկ ա՜յ լորիկ,
Օլոր-մոլոր, շորորիկ։