Յար, քո անունը սրտիս եմ պահում,
Աչքս չի հոգնում, ճամփիդ եմ նայում,
Գալուդ խաբարը, թե որ ինձ բերեն,
Սիրտս երգիս հետ ճամփիդ կփռեմ:
Մուրազիդ մատաղ,
Արի՛, մի՛ գնա,
Թե չէ մուրազս
Կիսատ կմնա:
Ա՜խ, սիրուդ համար ես հուր կդառնամ,
Քո ճանապարհին աղբյուր կդառնամ,
Թե մրսես` սրտիս հրով տաքանաս,
Թե որ ծարավես`ինձնով հովանաս:
Սիրո ցավերին ես դեղ ու ճար եմ,
Բա իմ դեղը ես որտեղի՞ց ճարեմ,
Գուսան Աշոտիս դու օր ու արև,
Գոնե ուղարկիր մի անուշ բարև:
Մուրազիդ մատաղ,
Արի՛, մի՛ գնա,
Թե չէ մուրազս
Կիսատ կմնա: