Ա՜յ պելակին, էսօր յարս պըռնգնած էր, հինչան ա՞,
Խուսուցրի, մհալ չրավ, մռըզած էր, հինչան ա՞,
Տեսնաս հուվա՞ ցորտ խոսք ասալ, ունքումեչը պաց չըրավ,
Մըն սև խավար քիշերվա նման լափ մթնած էր, հինչանա՞:
Յադի նման սուսիկ-փուսիկ, եկու քինաց կշտովս,
Սերտս ծակեց, պռոշս ճաքեց, խշփշորեց ջիգյարս:
Ա՜յ պելակին, մըն ճար ըրա, ջանս էրեց, փոթոթեց,
Էս հի՞նչ դարդ ա, հուշս քինաց, կլխիս միչան խթխոթեց,
Քինամ Լաչին քերծան ինգեմ, էս դիրդերաս պրծնեմ,
Մատաղ տառնամ էն քրծերին, սերը սերտս պտռոտեց:
Յադի նման սուսիկ-փուսիկ, եկու քինաց կշտովս,
Սերտս ծակեց, պռոշս ճաքեց, խշփշորեց ջիգյարս:
Ա՜յ պելակին, գուդում ես թա աման մըն տեղ լավ ջան կա՞:
Էնա՛ աչկիս սև-սպիտակը, մտքիս օրիշ պյան չկա,
Էլ քոն չոնեմ, դադար չոնեմ, տըպկ-տապակ եմ միշտ կամ,
Սեր ասես`կա, էլ հինչ դարդ, քու կըլխավդ շոռ կտամ:
Յադի նման սուսիկ-փուսիկ, եկու քինաց կշտովս,
Սերտս ծակեց, պռոշս ճաքեց, խշփշորեց ջիգյարս:
Ա՜յ պելակին, մեր ծյուրերի ծնունդն օրհնվի, օրիշ ա,
Մեր Ըշոտի նախշուն խաղը միշտ նորոքվի, օրիշ ա,
Յարաբ էն հո՞ւ սաբաբ տառավ, նրանց տյուռնը պաց ըրի,
Աշկս տեսավ, կրակն ինգա, նրա սերը օրիշ ա:
Յադի նման սուսիկ-փուսիկ, եկու քինաց կշտովս,
Սերտս ծակեց, պռոշս ճաքեց, խշփշորեց ջիգյարս: