փակել փակել

Անիվ իմ դարձիր

Խոսք: Վ․ Գրիգորյան
Երաժշտություն: Ռոմանոս Մելիքյան
Շոգիդ ու շունչս
Մեկտեղ են ձուլվում,
Մեկտեղ են ձուլվում,
	Անի՛վ իմ, դարձի՛ր։

Կարծես թե կյանքում
Երկուսս էլ այսպես
Մեկտեղ ենք ծնվել,
	Անի՛վ իմ, դարծի՛ր։

Անսանձ ու անզուսպ
Սեր կա իմ սրտում,
Ես քեզ եմ սիրում,
	Անի՛վ իմ, դարձի՚ր։

Մեր կյանքում կարծես
Մեր լացն ու խինդը
Մեկտեղ են լինում,
	Անի՛վ իմ, դարձի՛ր։

Օրերս ուրախ
Թե տրտում անցնեն,
Մենք միասին ենք,
	Անի՛վ իմ, դարձի՚ր։

Կյանքի փոթորկում
Մենք իրար գտանք,
Միշտ էլ կլինենք,
	Անի՛վ իմ, դարձի՛ր։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)