Պարտեզում վարդեր բացված,
Կսպասեն սոխակի,
Առանց սոխակ թառամած,
Կարոտ են պսակի։
Արդյոք ո՞վ է, դուռն է թակում,
Ա՜խ, սիրտս կդողա,
Իմ սիրուհիս ո՞ւր է գնում,
Ա՜խ, սիրտս կխաղա։
Գետակի ալիքները
Գնում են խայտալով,
Սիրահարի աչքերից
Արտասուք թափելով։
Արդյոք ո՞վ է, դուռն է թակում,
Ա՜խ, սիրտս կդողա,
Իմ սիրուհիս ո՞ւր է գնում,
Ա՜խ, սիրտս կխաղա։
Սիրուհին տանը նստած՝
Սպասում է յարին,
Քնարը ձեռքին բռնած՝
Նվագում լալագին։
Արդյոք ո՞վ է, դուռն է թակում,
Ա՜խ, սիրտս կդողա,
Իմ սիրուհիս ո՞ւր է գնում,
Ա՜խ, սիրտս կխաղա։
Թիթեռը ճրագի մոտ
Շրջում է անդադար,
Մինչ իր վերջ սիրակարոտ
Չունի նա օր, դադար։
Արդյոք ո՞վ է, դուռն է թակում,
Ա՜խ, սիրտս կդողա,
Իմ սիրուհիս ո՞ւր է գնում,
Ա՜խ, սիրտս կխաղա։
Սիրուհին տանը նստած
Գրում է նամակներ,
Խիստ տրտում կանցկացնե
Իր գեղեցիկ օրեր։
Արդյոք ո՞վ է, դուռն է թակում,
Ա՜խ, սիրտս կդողա,
Իմ սիրուհիս ո՞ւր է գնում,
Ա՜խ, սիրտս կխաղա։