փակել փակել

Բուրաստան

Խոսք: Շիրին
Երաժշտություն: Շիրին
Ա՜խ, իմ փոքրիկ բուրաստան,
Ափսո՛ս, անջուր մնացիր,
Գարունն մերձյալ ժամանյաց,
Արդյոք դու ո՞ւր մնացիր։

Դու ի միջի աղբերաց
Ծարավ ի հուր մնացիր,
Վատահամբավ, տմարդի,
Վրիպալուր մնւսցիր։

Ի՞նչ շահեցիր նիրհելով,
Ուրեմն՝ արի, արթնւսցի՚ր,
Լե՛ր այս դարին նմանող,
Չասեն, թե զուր մնացիր։

Խնդրե հույսով՝ նամակով,
Իցե, թե քեզ հասանի,
Շիրին, քո անձիդ համար
Զիա՞րդ դու սուր մնացիր։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)