փակել փակել

Աջաբ քու սիրտըն ով շինից խոնարհից հիզնից բէդամաղ

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Աջաբ քու սիրտըն ո՞վ շինից՝ խոնարհից՝ հիզնից բէդամաղ․
Քանի գ՚ուզէ մարդ վուր հարբի, վո՞ւնց կու՚լի վազնից բէդամաղ․
Եա՛ր, յիս քիզ ի՞նչ գէթ իմ արի․ նըստած իս միզնից բէդամաղ․
Քամեցիր էշխիդ մանգանով․ յի՛ս պիտիմ քիզնից բէդամաղ։

Ինչ քիզանից հիռացիլ իմ, իմ ջանումըս ջան չէ մըտի․
Ուշք ու միտքըս դուն իս տարի, ձեռիս մէջըն բան չէ մըտի․
Հէնց գիդիմ, թէ չուրս տարի է Քաղաքըն քարվան չէ մըտի,
Ռախտարի նըման նըստած իմ՝ իջարից, միզնից բէդամաղ։

Հալբաթ սէրըն կէս է ըլի, վուր միզի ատիլ է ուզում․
Չուրս տարեկան էրեխի պէս եարըս խըրատիլ է ուզում․
Բըռնիլ է էշխի դանակըն՝ սիրտըս կըտրատիլ է ուզում․
Շատ մարդ կայ նըստած լաց՚լիլիս, գօզալի նազնից բէդամաղ։

Թէգուզ իմա՛ցի, կարդա՛ցի իմաստնասիրաց առակըն․
Էշխէմէդ ջունուն իմ էլի, վիր էկաւ սըրտիս վարակըն․
Ա՛ստուաձ վըկայ, մարդ չըքա՛շէ՝ դըժար է էշխի կըրակըն․
Տեսայ արունուտ ջէյրանըն՝ վուրսնուրդի նիզնից բէդամաղ։

Անցկացաւ աշունքվայ վախտըն, սալբիքըն խաղալ է ուզում․
Հասաւ գարունքվան հուսանըն՝ բըլբուլըն էլ գալ է ուզում․
Սայաթ-Նովէն առանց նընգիր՝ ճիդըն գըցած լալ է ուզում․
Ջառ կորցըրած խօնթքարի պէս նըստած է խազնից բէդամաղ։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)