փակել փակել

Պաշտելի մանյակ ?

Խոսք:
Երաժշտություն:
Գարնան մեկ օր ելա Մեղրի գետափը,
Տեսա մի չքնաղ կույս, ախ կորավ անհույս,
Սիրտս տարավ յուր հետ՝ ինձ թողեց մենակ,
Որտեղ գտնեմ ես նրան, պաշտելի մանյակ:
 
Հեռանալով քեզնից, քեզ չեմ մոռացել,
Սիրտս տվել եմ քեզ, մտքես չեմ հանել,
Հավատա որ մեկին՝ դեռ խոսք չեմ տվել,
Սիրելի անգին յար ջան, քեզ չեմ մոռացել:
 
Սիրուհիս քեզ նման, չեմ տեսել դեռ ես,
Դեմքդ երկնային է, ձայնդ սոխակի,
Ուշքս կորցնելով՝ դարձա խելագար,
Սիրելի անգին յար ջան, չեկար տեսության: