Սո՛նա յար, Սո՛նա յար,
Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր։
Վարդավառը գալիս ա,
Սո՛նա յար, Սո՛նա յար,
Ծաղիկը ցնծալիս ա,
Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր,
Ա՜յ գյուլում կանչող աղջիկ,
Սո՛նա յար, Սո՛նա յար,
Ձենդ ծլվլալիս ա,
Սո՛նա սիրուն, Սո՛նա յար։
Կանաչ տեղը բաղում ես,
Չարի միջին խաղում ես,
Կաքավի պես սուրալով
Տղաներին դաղում ես։
Սիրուն աղջիկ, նազ ունիս,
Շահզադայի սազ ունիս,
Հողեմ շահզադի գլուխ,
Դու իմ հոգում հազ ունիս;