փակել փակել

Մշեցի պանդուխտի երգը

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Յոթն օր, յոթ գիշեր
Շամամն ի գոտիս թոռմըշեր,
Յար մըզիկ դռնեն դուրս չելներ՝
Փշուր մի սիրտ մըզիկ հովներ։
վա՛յ լո՛, վա՛յ լո՛, վա՛յ լո՛, վա՛յ լո՛։
Յարսի խռովավ, շամամ թոռոմավ։

Երթամ Ստանբոլ,
Բերիմ փարա բոլ,
Իմ յարի համար
Առնիմ ջուխտ մի սոլ։

Արի՛, յար, արի՛, խռով մի՛ կենա,
Աստըվորիս բան, յա՛ր, մըզիկ չի՛ մնա։

Առնիմ զտամբուրեն,
Ելնամ քու մամու երդիս,
Զիմ կաքվու ձեն լսիս,
Անուշ քընեդ ի գարթիս։

Կայներ ես էգին,
Խաղող կու քաղես,
Շամամ ծծերով
Շաքար կու մաղես,
Ալմաստ բիչաղով
Զիմ սիրտ կու դաղես։

Արի՛, յար, արի՛, խռով մի՛ կենա,
Աստըվորիս բան մըզիկ չի՛ մնա։

Աղջի՛, իրիցա քու դարդեն,
Գամ նիստիմ քու հերանց բախչեն,
Է՛նքան զարնեմ, է՛նքան ասեմ,
Չուր հալի միս, թափի իմ ջանեն։

Արթուն թե քնած՝
Ընկեր եմ քու փեշ,
Խոցերս շատ են,
Մի՛ անիր ինձ գեշ,
Կմեռնիմ սիրովդ,
Կտեսնիս իմ լեշ։

Կանչեմ՝ յա՛ր, արի՛, յարիկ ձեն չի՛ տա,
Ընկեր քաղցր քուն՝ անունս էլ չի՛ տա:
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)