փակել փակել

Աչքդ խումար

Խոսք: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Երաժշտություն: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Գարուն, սիրուն, անուշ յար,
Արի, դարդիս արա ճար,
Ես քեզ համար էրվում եմ,
Դու նստել ես բեխաբար։

	Աչքդ խումար,
	Ունքդ կամար,
	Անուշիկ յա՜ր,
	Արի տար։

Իզուր սիրտս քեզ տվի,
Ալ օրս փոխվեց սևի,
Դարդես հեչ խաբար չունիս,
Թողիր կարոտ արևի։

	Աչքդ խումար,
	Ունքդ կամար,
	Անուշիկ յա՜ր,
	Արի տար։

Նվեր կուտամ, ինչ կուզես,
Ինձ մի՛ թողնի սևերես,
Քուն չունիմ, դադար չունիմ,
Գոնե մեկ օր արի տես։

	Աչքդ խումար,
	Ունքդ կամար,
	Անուշիկ յա՜ր,
	Արի տար։

Վարդս թողի հեռացա,
Բան ու գործս մոռացա,
Մալ ու մուլքս վատնեցի,
Վառ էշխեդ աշուղ դարձա։

	Աչքդ խումար,
	Ունքդ կամար,
	Անուշիկ յա՜ր,
	Արի տար։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)


Երգարանում Շերամի անվան տակ կա նաև «Աչքդ խումար» վերնագրով մեկ այլ նմանատիպ երգ․  «Վերջին անգամ թող որ լամ ․․․», որն ունի նույնիսկ նույն կրկներգը։
Սա ամենայն հավանականությամբ վրիպում է, քանի որ 1957թ հրատարակված «Հայ Գուսաններ» Ժողովածույում այն գրանցված է Փիլոյի անվան տակ։