Յա՛ր ջան, մի՞թե ես քեզ մոռացել եմ,
Չէ՞ որ քո սիրով ես զորացել եմ,
Որ չես երևում՝ քիչ վշտացել եմ,
Անունդ շրթիս, պատկերդ սրտիս,
Էն տված սիրո խոսքերդ մտքիս:
Քո սիրո համար այնքա՛ն եմ լացել,
Աշնան գունատված տերև եմ դարձել:
Ա՜խ, սև-սև աչերդ սիրո կրակ են,
Փունջ-փունջ մազերդ վարդ ու մեխակ են,
Դալար բարդու պես մեջքդ բարակ է,
Աչքս քո ճամփին, մեռնեմ քո կամքին,
Հիշում եմ ես քեզ, երգում սրտագին:
Քո սիրո համար այնքա՛ն եմ լացել,
Աշնան գունատված տերև եմ դարձել:
Ա՜խ, երանի ես ծաղիկ լինեի
Ձեր բաղում բուսած, դու ինձ պոկեիր,
Կրծքիդ դնեիր, դալար պահեիր,
Թևերն ես դու իմ սիրավառ մտքիս: