փակել փակել

Ամէն մէ մըտիկ տալով տարար խիլքըս, քամալըս *

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Ամէն մէ մըտիկ տալով տարար խիլքըս, քամալըս․
Է՜յ նազանի, ռա՛հմ արա, դուն մի՛ դառնայ աջալըս․
Հէնց ձեռովըդ կապեցիր, էնպէս բաց էր իղբալըս,
Էշխէմէդ հիւանդացայ, չիս հարցընում իմ հալըս․
Քիզիքիզ մը՛տիկ արա, փօշմանիլու վախտըն է։

Իմ թալնիլըն քու բանն էր, չասիր, թէ ի՞նչ իմ անում,
Սըրտով սիրածըս դուն իս, էլ ինչի՞ իս արմանում,
Ուրիշնիրու խօսքիրով կապած եարէս հիդ անում․
Աչքըս ճանապարհիդ է, ինչի՞ իս շատ ուշանում․
Մէ խալվաթ օթախումըն բարիշիլու վախտըն է։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Քու պատուական գըլուխըն դուն ավարա մի՛ անի,
Էս իմ խունի ջիգարըն հազար փարա մի՛ անի,
Իմ ու քու սըրտի բանըն դիփ աշկարա մի՛ անի,
Արութինի շախ սիրտըն մէկ էլ եարա մի՛ անի․
Կամով ու ճիդ անելով՝ փաթաթվիլու վախտըն է։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)


* Այս խաղի հեղինակային պատկանելությունը Սայաթ֊Նովային չի երաշխավորվում, այն հայտնաբերված է այլ աղբյուրներում: