փակել փակել

Մի լար

Խոսք: Դ․ Դեմիրճյան
Երաժշտություն: Ռոմանոս Մելիքյան
Մի՛ լար, մի՛ թացիր աչերդ,
Աչքիդ լույսն ափսոս է, կանցնի.
Մի՛ տխրիր, վարդ, գարուն հասակդ,
Մի օր է, վառ մայիս, կանցնի։

Ի՞նչ ես, ջա՛ն, էդ դարդին գերվել,
Դա էլ մի գիշեր է, կանցնի,
Էս կյանքն էլ հեքիաթ է էսպես,
Մի՛ շտապիր, մի՛ տանջվիր․․․ կանցնի
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)