փակել փակել

Կռվում ընկավ

Խոսք: Սարմեն (Արմենակ Սարգսյան)
Երաժշտություն: Ե․ Սահառունի; Կ․ Զաքարյան; Վ․ Բունի
Կռվում ընկավ կտրիճ տղան,
Սրտից ծորաց կարմիր արյուն,
Կաղնին ոնց մայր թեքվեց վրան,
Քրոջ նման լացեց առուն։

Կաղնու շուքին մի փոս փորեց
Իր զինակից եղբայրն արի,
Քաջին հողե մահիճ ղրեց՝
Հոգին ցասման շանթերով լի։

Քամին մեղմիկ ձայնով երգեց,
Ծառին, ծաղկին թախիծ իջավ,
Եղբայրն եղբոր հողն համբուրեց,
Կայծակ կտրեց ու բարձրացավ։

Հանկարծ երգը շրթունքներին՝
Կարմիր գնդերն արագ անցան,
Գերեզմանին կանգնեց կաղնին,
Ինչպես անմահ փառքի արձան։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)