փակել փակել

Երկինքն ամպել է

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Երկինքն ամպել է,
Ի՜նչ անուշ թոն է,
Գամ դռնեն անցնեմ՝
Հոգյակս հոն է։

Երկինքն ամպել է,
Գետինը թաց է,
Յարս քնել է,
Երեսը բաց է։

Երկինքն ամպել է,
Ի՜նչ անուշ երակ,
Սրտիս մեջ լցւսվ
Մի բուռը կրակ։

Երկինքն ամպել է,
Գետին շաղերով,
Ես քեզ սիրել եմ
Անուշ խաղերով։

Երկինքն ամպել է,
Գետինը մութ է,
Ես քեղ ուզել եմ,
Թող ասեն՝ սուտ է։

Շորո՜ր դու, շեկլի՛կ յար,
Տեսնեմ՝ դու ումն ես,
Իրավ եմ ասում՝
Դու իմ սրտումն ես։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)