փակել փակել

Քնքուշ հովիկ

Խոսք: Ավետիք Իսահակյան
Երաժշտություն: Կ․ Զաքարյան
Քնքուշ հովիկ, իմ նազելուց
Քաղցր բուրմունք հետդ բեր,
Վիշտս ու ցավըս շուտ փարատիր,
Սիրո բարև հետդ բեր։
	Շուտ, մատռվակ, ոսկի թասով,
	Վարդի գույնով գինի բեր,
	Գինի բեր։

Անուշ խոսքեր սիրուն սրտի
Ծաղիկ-ծաղկունք հետդ բեր։
Ջերմ համբույրի, ծով կարոտի
Ծաղիկ-ծաղկունք հետըդ բեր։
	Շուտ, մատռվակ, ոսկի թասով,
	Նռան փայլով գինի բեր,
	Գինի բեր, գինի բեր։ ,
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)