փակել փակել

Կարոտ

Խոսք: Ա․ Վշտունի
Երաժշտություն: Ելենա Սարդարյան
Ձգեցիր զիս քո տուն,
Թողիր, հեռացար,
Ա՜խ, թողիր, գացիր դուն
Եվ զիս մոռացար։

Ես այս ծով ցավերուն
Ինչպե՞ս դիմանամ,
Թղթիկ մ՚ալ չես գրեր,
Ցավերդ իմանամ։

Որ կարդամ մինչև լույս,
Մի քիչ հովանամ,
Դնեմ ծով աչքերուս,
Պառկեմ, քնանամ։

Ձգեցիր զիս քո տուն,
Թողիր, հեռացար,
Ա՜խ, թողիր, գացիր դուն
Եվ զիս մոռացար։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)