Կյանքիդ, արևիդ մատաղ,
Կանաչ տերևիդ մատաղ,
Յա՛ր, քու բարակ բոյին մեռնեմ,
Չէ՞ դու կասեիր, քեզ կառնեմ։
Նամակով հիշել էիր,
Ղրկած բարևիդ մատաղ,
Յա՛ր, քու բարակ բոյին մեռնեմ,
Չէ՞ դու կասեիր, քեզ կառնեմ։
Մազերդ ոլորել ես,
Ունքերդ բոլորել ես,
Յա՛ր, քու բարակ բոյին մեռնեմ,
Չէ՞ դու կասեիր, քեզ կառնեմ։
Խնձորը գլորել եմ,
ճամփեքը մոլորել եմ,
Յա՛ր, քու բարակ բոյին մեռնեմ,
Չէ՞ դու կասեիր, քեզ կառնեմ։
Երեք տարի միալար,
Քեզ վրա սովորել եմ,
Յա՛ր, քու բարակ բոյին մեռնեմ,
Չէ՞ դու կասեիր, քեզ կառնեմ։