փակել փակել

Ջան յարո ջան

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Վարդ եմ քաղել շաղերով,
	Ջա՛ն, յարո ջան,
Վեր եմ դրել մաղերով,
	Ջա՛ն, յարո ջան,
Տեսնեմ՝ յարս գալիս ա,
	Ջա՛ն, յարո ջան,
Առաջ գնամ տաղերով։

	Ջա՛ն, յարո ջան,
	Ջա՛ն, Մարո ջան,
	Ես սիրել եմ,
	Ես կառնեմ։

Մազեր ունի ծիրանի,
Քամին թել-թել կտանի,
Իմ յարը սարում-ձորում՝
Իմ քունը ո՞նց կտանի։

Հրեն յարս գալիս ա,
Լուսն երեսին տալիս ա,
Գնամ, վզովն ընկնեմ,
Աչքս խնդից լալիս ա։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)