փակել փակել

Խնջույքի երգ

Խոսք: Սարմեն (Արմենակ Սարգսյան)
Երաժշտություն: Կարո Զաքարյան
Սեղանն է առատ,
Դիմացն՝ Արարատ,
Հնչում են երգեր
Ուրախ ու զվարթ։

	Լցնենք, ընկերնե՛ր,
	Բաժակները լի,
	Թող հայոց գինին
	Մեղ անուշ լինի։

Փառք տանք մայր հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող
Հայոց խաղողին։

	Լցնենք, ընկերնե՛ր,
	Բաժակները լի,
	Թող հայոց գինին
	Մեղ անուշ լինի։

Փառք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն
Մեր դաշտն ու այգին։

	Լցնենք, ընկերնե՛ր,
	Բաժակները լի,
	Թող հայոց գինին
	Մեղ անուշ լինի։

Գովենք դարեդար
Աշխատանքն արդար,
Հայոց աշխարհի
Արևը պայծառ։

	Լցնենք, ընկերնե՛ր,
	Բաժակները լի,
	Թող հայոց գինին
	Մեղ անուշ լինի։