փակել փակել

Կեղծավոր

Խոսք: Ալլահվերդի Սպահանցի
Երաժշտություն: Ալլահվերդի Սպահանցի
Մտածել ամ, որ քեզի հետ չքայլեմ դահա կեղծավոր,
Չունքի համբավդ լսել ամ, ամեն տեղ չավ ա կեղծավոր,
Հաբաս մեջլիսների միջին խոսում ես հավա կեղծավոր,
Էլ միտքս չի դատում քեզնից վատիցը սավա կեղծավոր,
Տասը կոպեկ փողի համար դու կառնիս հավա կեղծավոր,
Շահըդ չի թողնում, որ գտնես մանգզիլ ու մավա կեղծավոր,
Չես ճանաչում քո վնասդ, ասում ես լավ ա կեղծավոր,

Թե որ դու մարդուց ես ծնվել, չպետք ա որ մարդկանց խաբես,
Ում ապրանքը աչքդ տեսավ, սոված գիլու նման լափես,
Մտածել ես որ էտոնցով բալքի ծերերին իրար կապես,
Դոստ ու դուշման չես ճանաչում, ամեն մարդու հետ էլ չափ ես,
Արար աշխարհ գիտի որ դու խեղճի զրկող բեինսափ ես,
Հերիք է խալխին թալանես, փախնես ժամի քամկին տափես,
Չորս կողմդ սև ծով, դու միջին կրակե նավ ես կեղծավոր։

Ա՜յ անամոթ, ֆիքր արա, լավ մտածիր դու քո բանին,
Ետ դարձիր էդ ճանապարհեն, նահլաթ արա չար սատանին.
Էլ քեզանից անց է կացել, ափսոս արի քո խիզանին,
Մեկ օր դատաստան կկանչեն, ժողով կլնի գեթսիմանին,
Էնտեղ սևերես կգնաս ճշմարտության դատաստանին,
Ղուլ բեչարա Ալլահվերդի, դու էլ գցիր էն դիվանին,
Գնա քո մեղքերըդ զղջա, լաց, ողբա, քավե կեղծավոր։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)