փակել փակել

Կիսամուրազ մի սըպանի

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Կիսամուրազ մի՛ սըպանի,
Չունքի արիր սէր, նազա՛նի․
Թէ քիզ աւել եադ եար սիրիմ,
Ումբրէս չանիմ խէր, նազա՛նի։

Աշխարհումըս [դուն իմ] ջան իս,
Դուն իմ շահ իս, սուլթան-խան իս․
Ի՞նչ կու՚լի միզ մըտիկ անիս
Հազարէն մէ ջէր, նազա՛նի։

Ղարիբ դավրիշ իմ, հաջ չունիմ․
Գըլխիս էրծաթէ թաջ չունիմ․
Յիս քիզ աւել իլլաջ չունիմ,
Դուն դառի ինձ տէր, նազա՛նի։

Կըրակ տըվիր կրակէն աւել․
Չախմախ էլ ունիս դու, ղավ էլ․
Աշխարհումըս քիզնից աւել
Ո՞վ ասաց, թէ կեր, նազա՛նի։

Սայաթ-Նովէն իմ, ճար չունիմ,
Յիս վարդըն իմ՝ մին խար չունիմ,
Թէ դուն ասիր՝ եադ եար չունիմ․
Իղրարըդ է՛դ էր, նազա՛նի։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)