Ո՛վ իմ սիրելի մեկ մոտս արի՛,
Հարդամ քու դուռը, գալըս իմացիր․
Երկու աչքիցս արյուն է կաթում,
Գլխիս վա՜յ տալով լալս իմացիր,
Հերիք է, մուրվաթ արա՛,
Յա՛ր, հերիք է, մուրվաթ արա՛․
Նախահ տեղան մ՛ի չարչարիր,
Մեկ ռահմ արա՛, յար քեզի ղուրբան։
Սրտիս դարդերն չո՞ւմ չես իմանըմ,
Ինձ նահախ տեղան չո՞ւմ ես սպանըմ․
Աչքիդ տակովն մտիկ ես անըմ,
Անմռունչ բարով տալըս իմացիր։
Հերիք է, մուրվաթ արա՛,
Յա՛ր, հերիք է, մուրվաթ արա՛․
Նախահ տեղան մ՛ի չարչարիր,
Մեկ ռահմ արա՛, յար քեզի ղուրբան։
Մեկ խալվաթ օթաղ, մեկ ես ու ես եմ,
Արի դու իմ մոտ, քեզ հետ մեկ խոսեմ․
Բացեմ դարդերս, ականջ դիր ասեմ,
Իմ քոռ անբախտ իղբալս իմացիր։
Հերիք է, մուրվաթ արա՛,
Յա՛ր, հերիք է, մուրվաթ արա՛․
Նախահ տեղան մ՛ի չարչարիր,
Մեկ ռահմ արա՛, յար քեզի ղուրբան։
Եկ մին բան արա, լինեմ քեզ ռազի,
Ինձ նահախ տեղան եկ մի՛ տալ ջազի․
Ինքդ ֆիքր արա, յար, քեզ ու քեզի,
Սրտիս մեջի խիալս իմացիր։
Խեղճ Թուրինջն եմ ես, հալս իմացի՛ր։
Էշխիդ կրակն սրտումս վառ ա,
Լերդ ու ջիգյարս դառել ա յարա․
Աստվածդ սիրես մեկ ըռհամ արա,
Խեղճ Թուրինջն եմ ես, հալս իմացի՛ր։
Խեղճ Թուրինջն եմ ես, հալս իմացի՛ր։