Մի աստղ ծնավ արևելքեն, լույս ուներ առատ,
Բոլոր աստղերի մեջ մեկ էր, չուներ համեմատ,
Սև-սև ամպեր շուտ պատեցին, չթողին ազատ,
Խավարի մեջ անհետացավ, լոկ գիծը մնաց,
Աստղադիտաց սրտերու մեջ կսկիծը մնաց։
Այդ աստղերը հինգ քույր էին, մեկը չուներ լույս,
Չորսը արևի շնորհիվ առան խրախույս,
Առաջինին ոչ մի տեղից տվող չեղավ լույս,
Խավարի մեջ անհետացավ, լոկ գիծը մնաց,
Աստղադիտաց սրտերու մեջ կսկիծը մնաց։
Յոթը փայլուն, մեծ-մեծ աստղեր ժողովան գումար,
Լուսնից ասպարեզ ուղեցին չորս աստղի համար,
Արևելքեն ծնվող աստղը մնաց ի շվար,
Խավարի մեջ անհետացավ, լոկ գիծը մնաց,
Աստղադիտաց սրտերու մեջ կսկիծը մնաց։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)