փակել փակել

Ցնծա երկիր

Խոսք: Սարմեն (Արմենակ Սարգսյան)
Երաժշտություն: Գ․ Եղիազարյան
Ցնծա՛, երկիր, արև անմար,
Շեփոր, թմբուկ, հնչե՛ք ուժգին,
Ջահել ու ծեր, մանուկ ու մայր,
Ողջույն տվեք մեր բանակին,
	Մեր բանակին,
	Մեր պարծանքին,
	Մեր հաղթական
	Հայրենիքին։

Մեր հողը՝ սուրբ, մեր գործն՝ արդար,
Բանակը մեր՝ հավետ անպարտ,
Առնենք գրիչ, առնենք քնար,
Ցանկանք կյանքի անհուն եռանդ
	Մեր բանակին,
	Մեր պարծանքին,
	Մեր հաղթական
	Հայրենիքին։

Շողա՛, արև, բացվի՛ր, գարուն,
Աղջիկ, տղա, հանդես եկեք,
Թող գետ դառնա խինդի առուն,
Հազար ձայնով արև մաղթենք
	Մեր բանակին,
	Մեր պարծանքին,
	Մեր հաղթական
	Հայրենիքին։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)