փակել փակել

Մենակ ճամփորդ եմ

Խոսք: Ալեքսանդր Ծատուրյան
Երաժշտություն: Դ․ Ղազարյան
Մենա՛կ ճամփորդ եմ․․․ հոգնա՜ծ, ուժասպա՛ռ.
Անցել եմ կյանքի փշոտ ճանապարհ.
Անցել եմ, քույրի՚կ, սարե՛ր ու ձորե՜ր,
Մեն-մենակ քաշել սևամաշ օրեր։

Մենա՜կ ճամփորդ եմ․․․ ճամփեքով քարոտ
Քո դուռն եմ եկել, քո սերին կարո՚տ,
Ա՛խ, քույրի՚կ, կյանքս բո՚ւք է ու բորա՚ն,
Մի՛ թող ինձ անհույս, անտեր՛ քո դռան․․․
Աղբյուրներ: http://museum.am/songs


Վերջնական ստուգման ենթարկված չէ։