փակել փակել

Պերք չէ

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Թող ինչպես ընկել եմ, այնպես վեր կենամ,
Դիմակավոր ընկեր, խրատդ պետք չէ,
Թող իմ հորս, պապիս ճամփովը գնամ,
Հավատ ունեմ, քու նոր հավատդ պետք չէ։

Այն գույնով կմեռնիմ, ինչով որ ծնա,
Ձեռք մի տար իմ վերքիս, թող այնպես մնա,
Մի կտրատիր ծառիս ճյուղերը, գնա,
Վնասատու, կոպիտ մկրատդ պետք չէ։

Միայն Ջիվանուն դու եղբայր անվանե,
Մյուս ծրագիրդ մտքիցդ հանե,
Իմ խղճուկ տնակս ինձ բավական է,
Քեզ լինի, բարեկամ, պալատդ պետք չէ։

1899
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)