Արի հոգի ջան, ինձի յադ մի՛ անիլ,
Լավությունիս փոխանակ վատ մի՛ անիլ,
Վարդը քաղած բյուլբյուլ եմ, դադ մի՛ անիլ,
Ւնձի աչքից քցածի հատ մի անիլ,
Չարակամների սիրտը շադ մի՛ անիլ։
Հագուստըդ, յարաբ, ինսանի կարած ա,
Գուլգազ յախեդ գուլաբաթնով արած ա,
Ակռիքներըդ մարգարըտով շարած ա,
Սարսարի եմ՝ խելքըս գլխես տարած ա,
Էշխիդ հիվանդն եմ՝ դեղ ու զադ մի՛ անիլ։
Կռներըդ շիմշադ է՝ բոյըդ սուրահի,
Քաշա հոգիս, յա՛ր, քու գրկումդ տայի,
Մեկ պռոշտով խարաբա սիրտս շահի,
Դութսաղի պես միշտ ինձ դրանըդ պահի,
Էս ցավիցըն ինձի ազատ մի անիլ։
Թուխ մազերիդ փունջը չի գալ համարի,
Աչքերըդ նման է շամս ու ղամարի,
Ունքերըդ նման երկնային կամարի,
Գեղեցկության նշաններըդ ջամ արի,
Տեսներկուսն թա՛յ արա, բադ մի՛ անիլ։
Նոր մադան ես անգին քարի բարեբար,
Աստված սիրես՝ հալիցըս իլ մի խաբար,
Վերջիս նաֆասն է՝ անիրավ՝ ինձ մի ճար,
Ազբար–Ադամըն աղաչում է մուղարար,
Խարաբ սիրտըս մեկ էլ բարբադ մի՛ անիր։