փակել փակել

Հաբրբան

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
	»Տղա«
Հաբրբա՛ն։

	»Աղջիկ«
Ջանե՜, ջա՛ն։

	»Տղա«
Սիրել եմ սերն երեսին,
Անթառամ թերն երեսին.
Ով իմ սիրունն ինձ չի տա,
Աստըծու կերն երեսին։

	»Տղա«
Հաբրբա՛ն։

	»Աղջիկ«
Ջանե՜, ջա՛ն։

	»Աղջիկ«
Սարի թրթնջուկ թազա.
Մեղր ու շաքար քեզ մազա
Ինձ պես նազանի աղջիկ
Քեզ պես տղին ո՞նց սազա։

	»Տղա«
Պզտի՛կ աղջիկ, համ ունիս.
Չորեք դիմաց ծամ ունիս.
Խունջիկ-մունջիկ մի՛ անի,
Ինձ առնելու կամ ունի՞ս։

	»Աղջիկ«
Գութանը հոլա, հոլա,
Գութանիդ տակը քոլ ա.
Քանի գժություն անես,
Քեզի առնողը տոլ ա։

	»Տղա«
Ձեր տան տակին վար կանեմ,
Չար ագռավին քար կանեմ,
Թող իմ սիրածն ինձի տան,
Գժությունս թարկ կանեմ։

	»Աղջիկ«
Ջուրը իր ճամփով կերթա,
Ցողածը վարդի թերթ ա.
Ինձ սիրող կտրիճ տղեն
Հազարի մեջ մի բերդ ա։

	»Տղա«
Բուսել ես բաղի միջին,
Թամամի թաղի միջին.
Գիշեր-ցերեկ միալար
Դու ես իմ խաղի միջին։

	»Աղջիկ«
Աշուղի պես խա՛ղ ասա,
Բլբույի պես տա՛ղ ասա.
Ինչքան որ գովես՝ արժեմ,
Իմ մոր գովակա՛ն փեսա։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)