Թուխ մազերուդ դարման է դրել մեր կոլխոզի կալը,
Շողշողում է վառ պատկերիդ լուսնակ երեսիդ խալը,
Քամին քնքուշ համբուրում է դեմքիդ հայկական ալը։
Միայն մեկ անգամ եմ տեսել խաս ալով,
Իմ աննման գյոզալի հետ խոսալով։
Ինչպես մարմանդ հով,
Թուխ աչերդ՝ ծով,
Մաղ ես անում, իմ ջեյրան,
Դու քամահարով։
Արեգակը նախանձում է էդ քո երեսիդ շողին,
Կալի մռեղը դրել է ականջիդ ալմաստ օղին,
Հազար երնեկ, սիրո՛ւն աղջիկ, քեզի բերող ծնողին։
Միայն մեկ անգամ եմ տեսել խաս ալով,
Իմ աննման գյոզալի հետ խոսալով։
Ինչպես մարմանդ հով,
Թուխ աչերդ՝ ծով,
Մաղ ես անում, իմ ջեյրան,
Դու քամահարով։
Արշալույսին լուսաստղն ելավ առավոտվա զով հովին,
Գուսանները սազերն առած, Էլինա՚ր, քեզ կգովին,
Շահեն տեսավ մեկ սիրունի աչք ու ունքերը ծովին։
Միայն մեկ անգամ եմ տեսել խաս ալով,
Իմ աննման գյոզալի հետ խոսալով։
Ինչպես մարմանդ հով,
Թուխ աչերդ՝ ծով,
Մաղ ես անում, իմ ջեյրան,
Դու քամահարով։