Պարտեզում, իրիկնապահին
Ընկերներով ման կուգային,
Բացվել էր դեմքը երկնային․
Արև՞ ասեմ, թե՞․․․
Լուսի՞ն ասեմ, թե՞․․․
Ի՞նչ, ի՞նչ ասեմ, գեղեցիկ յարիս։
Երգում է սրտի սերիցը,
Սազն էլ չի գցում ձեռիցը,
Թափում է շրթունքներիցը.
Նաբա՞թ ասեմ, թե՞․․․
Շաքա՞ր ասեմ, թե՞․․․
Ի՞նչ, ի՞նչ ասեմ, անուշիկ յարիս։
Հավասու դարդերը ծով է,
Դարձյալ նստել յար կգովե,
Հետս էլ չի խոսի, խռով է.
Հա՞մր ասեմ, թե՞․․․
Բլբո՞ւլ ասեմ, թե՞․․․
Ի՞նչ, ի՞նչ ասեմ սիրունիկ յարիս։