փակել փակել

Կիլիկիա

Խոսք:
Երաժշտություն:
Այգուն, այգուն իմ խըցկի մօտ,
Լուսաժըպիտ մինչ ցառաւօտ,
Երգէ պըլպուլն իմ Սիս Վանայ՝
Կիլիկիա՜, Կիլիկիա՜, Կիլիկիա՜։

Գարուն կուգայ, ծաղկունք փթին,
Դաշտերու մէջ, ի ծոց հովտին,
Բայց պըլպուլիկն իմ դեռ ողբայ
Կիլիկիա՜, Կիլիկիա՜, Կիլիկիա՜։

Ա՜խ այն վարդին կարմիր թերթեր,
Արեամբ նախնեաց են ներկըւեր,
Եւ այն ցօղեր որ կը կաթին,
Արիւնն են, արցունքն են Զապէլին։

Լո՛ւռ կա՛ց պըլպուլ ալ մի՛ երգեր,
Մի՛ նորոգեր մեր հին վիշտեր․
Լո՛ւռ կաց, քո տաղ վէրքեր բանայ՝
Կիլիկիա՜, Կիլիկիա՜, Կիլիկիա՜։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)